2/24/2013

Վարդենիկը Հայաստանի ամենամեծ ու ամենագեղեցիկ համայնքն է





Վարդենիկ համայնքի վարչական տարածքը կազմում է 8866, 48 հա.ՀՀ Գեղարքունիքի մազի Վարդենիկ գյուղական համայնքը սփռված է կապուտաչյա գեղեցկուհի Սևանա լճի հարավային ափին` հարակից հարթավայրում, բնակավայրի նիշը ծովի մակերևույթից տատանվում է 1920-2050 մ-ի սահմաններում: Համայնքի տարածքի ռելիեֆը կտրտված է տեղ-տեղ հարթ թույլ թեքությամբ և բաժանված է ձորակով երկու մասի, տարածքը բնութագրվում է զով ամառով և ցուրտ ձմեռով: Ջերմաստիճանի բացարձակ նվազագույնը դիտվել է հունվարին -320 C, իսկ բացարձակ առավելագույնը հուլիս, օգոստոս ամիսներին +280 C:
Բնակչության թվաքանակը կազմում է 10864 մարդ.
Տնտեսությունների թիվը 3200.
Ընտրողների քանակը 6400 մարդ.
Համայնքն ընդգրկված է <> ինչպես նաև միջհամայնքային միավորման անդամ է: Ամեն տարի համայնքի բյուջետային ոլորտում արձանագրվում են հաջողություններ: Բյուջեի կատարողական մասը, միշտ գերազանցում է 100%: 2010թ-ին Վարդենիկը ճանաչվել է Հայաստանի Հանրապետության լավագույն համայնքներից:
Բնակչության հիմնական մասը զբաղվում է գյուղատնտեսությամբ և անասնապահությամբ: Հիմնականում գյուղմթերքներից արտադրվում է կարտոֆիլ, կաղամբ և հացահատիկ:
Գյուղն ունի կանոնավոր հատակագծային կառուցվածք, որտեղ բնակավայրի տարածքը զբաղեցնում է 706, 17 հա: Վարդենիկ գյուղը գտնվում է մարզկենտրոնից 40 կմ, իսկ Երևան քաղաքից 142 կմ հեռավորության վրա: Տրանսպորտային կապը բնակավայրի հետ իրագործվում է Երևան-Վարդենիս ավատոճանապարհի միջոցով պետական նշանակության ճանապարհից, գյուղը գտնվում է 500 մ հեռավորության վրա: Գյուղի կենտրոնական ճանապարհը ամբողջությամբ 3, 5 կմ ասֆալտապատ է, ինչպես նաև ուղղահայաց և 1 կմ, հեռահաղորդակցության և տրանսպորտային կապը գտնվում է բավարար վիճակում, համայնքը տրանսպորտային կապ ունի մայրաքաղաքի հետ` օրական երկու անգամ միկրոավտոբուս է մեկնում Երևան և հակառակ ուղղությամբ: Փողոցները շուրջ 20 կմ լուսավորված է, գյուղում խմելու ջրագիծը սկիզբ է առնում հարավային կողմից 25 կմ հեռավորության վրա գտնվող տարածքների բնական աղբյուրներից: Գյուղն ունի 1 կրթահամալիր և 2 հիմնական դպրոցներ 1100 աշակերտներով, գործում է 1 երաժշտական դպրոց 75 աշակերտներով:
1975թ-ին կառուցվել է 800 տեղանոց մեծ և 200 տեղանոց փոքր դահլիճներով մշակույթի պալատը, որը գործում է գրադարանով և տարբեր խմբակներով: Գործում է Վարդենիկի բուժամբուլատորիան: Վերանորոգման փուլում է գտնվում մանկապարտեզի շենքը:
Գյուղն ունի հարուստ պատմություն: Այն մեզ է հասել ավերված գյուղատեղերի, կառույցների մնացորդների և քարակերտ հուշարձանների ձևով, որոնք խոսուն վկաներն են գյուղի անցյալ պատմությանը: Հնում այստեղ ապրել են հայեր: Գյուղն հիմնահատակ ավերվել է Շահ Աբասի կողմից, դրա վառ վկայություններից մեկն այն է, որ գյուղի վերևի մասում գտնվող տարածքներից մեկը կոչվել է Շահի ճանապարհ:
Գյուղն ըստ Ստեփանոս Օրբելյանի վկայությամբ անվանվել է Վարդենիք և հիշատակվում է 10-րդ դարից:
1770թ-ին գյուղը լիովին ամայանում և մնում է անմարդաբնակ մինչև 1828թ-ը:
1828թ-ին Արևմտյան հայաստանի տարբեր գավառներից գաղթական հայ բնակչությունը հանգրվանում է այժմյան Վարդենիկի տարածքում 97 ընտանիք 311 շնչով: Բնակչության ճնշող մեծամասնություը գաղթել են Ալաշկերտից:
Օտարները տեսնելով գյուղի տարածքով անցնող գետակը, անուշաբույր վարդերն ու կանաչ մարգագետինները գյուղը անվանել են Գյոզալդարա, որը նշանակում է գեղեցկաձոր:
1863թ-ին Գյոզալարայում հիմնվել և գործել է պետական ծխական դպրոց, որտեղ բացի տեղի բնակիչներից կրթություն են ստացել նաև հարևան գյուղերի բնակիչները: 1946թ-ի դեկտեմբերի 7-ին գյուղն վերանվանվել է Վարդենիկ:
Գյուղի տարածքում կան 7 գերեզմանատներ, որտեղ առկա են պատմա-մշակութային արժեք ներկայացնող բազմաթիվ խաչքարեր: Գյուղի հարավային մասում կա կիկլոպյան ամրոց: Գյուղի հարավ-արևելյան մասում բարձրունքի վրա է գտնվում <>, որը կառուցված է եղել սրբատաշ քարերով և սրբատեղի է հանդիսանում բնակչության համար: Գյուղի կենտրոնում է գտնվում Սուրբ Աստվածածին եկեղեցին, կառուցված 11-րդ դարում, որի հիմքերի վրա 2004թ-ին գյուղի բարերար ընտանիքի կողմից կառուցվեց Սուրբ Հրեշտակապետաց եկեղեցին: Զբոսաշրջության համար հետաքրքրություն ներկայացնող վայրերից է Իշխանաց վանքի ձորը, որտեղով հոսում է Վարդենիկ գետը, իսկ գետի երկու ափերի երկայնքով ձգվում են պտղատու ծառերի, ինչպես նաև նաիրյան երկնասլաց բարդիների շարքերը:
Բնության հիասքանչ ու հրապուրիչ գողտրիկ անկյուններից մեկն է որտեղ ամեն տարի մեծ շուքով ու խանդավառությամբ, ավանդական դհոլ ու զուռնայի նվագակցությամբ տոնվում է <> տոնը:
Իշխանավանքի ձորում կա 20 մ. բարձրություն ունեցող քարե մի հսկա, որը կարծես կառուցվել է քարտաշ վարպետների ձեռքով, այն ունի ժողովրդական իր անվանումը <>, որի մասին ժողովուրդը ավանդազրույց է հյուսել:
Վարդենիկ համայնքը ակտիվ համագործակցում է Ռուսաստանի դաշնության` Տյումեն, Չելյաբինսկ և Պերմ քաղաքների հետ: Համագործակցության արդյունքում համայնքի տարածքում կատարվել է բազմաբնույթ աշխատանքներ:
Համայնքւմ կառուցվել է երկու եկեղեցի, վերանորոգվել են մատուռներ, համայնքին նվիրաբերել են մի քանի միավոր կարևոր նշանակության տեխնիկաներ, բարեկարգվել է գերեզմանոց գնացող ճանապարհը, կատարվել է մշակույթի պալատի տանիքի վերանորոգման աշխատանքներ, ինչպես նաև մոտ 1500 մարդու ապահովում են սեզոնային աշխատանքով:
Վարդենիկ համայնքը տվել է նաև գիտության, մշակույթի, արվեստի, զինվորական, քաղաքական-պետական և այլ ոլորտների նշանավոր մարդիք:

Արցախյան ազատագրական հերոսամարտի տարիներին Վարդենիկցի մոտ 100 կամավոր երտասարդներ կազմավորեցին մի ջոկատ և իրենց ազատագրական հերոսական կռիվները սկսեցին Ղարաբաղից մինչև Քարավաճառ, ցուցաբերելով քաջություն, հերոսություն, կամքի մեծ ուժ ու հաղթանակի կորով` հանդիսանալով արժանի հետնորդներ հերոս նախնիների:

Կայքի բոլոր իրավունքները պատկանում են Վարդենիկ երիտասարդությանը :